‘Նաղդալյանը չի մեկնաբանում, թե ինչու է ապօրինի անջատել Զուրաբյանի խոսափողը ‘

1171

Այսօր iLur.am-ի թղթակիցն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ երեկ ԱԺ հայտարարությունների ժամին նա ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթի կեսից անջատեց խոսափողը՝ թույլ չտալով, որ լրանա հայտարարություն անելու համար ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված 3 րոպեն: «Ես ձեր հարցերին չեմ պատասխանում»,- եղավ Նաղդալյանի պատասխանը: Հասկանալի է՝ եթե Նաղդալյանն ուներար մեր հարցի պատասխանը, ապա որեւէ մեկնաբանություն կտար կատարվածին: Սակայն նրա պահվածքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ տիկին Նաղդալյանը Լեւոն Զուրաբյանի հայտարարությունն ընդհատել է ապօրինի՝ իր սեփական հայեցողությամբ: Հիշեցնենք, որ այսօր այդ հարցը բարձրացրել էր նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ հայտարարելով. «Պահանջում եմ հետաքննել կատարվածը եւ պատասխան տալ, թե ինչպես է հնարավոր դարձել օրենքի նման կոպիտ խախտումը»: 

Նախորդ հոդվածը‘Կարժանանա՞ «Էյր Արմենիան» «Արմավիայի» ճակատագրին. Ընկերության առաջին կանոնավոր թռիչքը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Վերլուծական հոդված. ինչպես գրել վերլուծական հոդված/ փորձագրություն’