‘Նանի. «Եթե ևս մեկ մրցաշրջան մնայի «Մանչեսթեր Յունայթեդում», կբարդացնեի կյանքս» ‘

911

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Լուիշ Նանին, ով վարձակալությամբ հանդես է գալիս Լիսաբոնի «Սպորտինգում», հավատում է, որ Լուի վան Գալի թիմում ապագա ունի:

«Ինձ պետք է այն մարդը, ով կհավատա ինձ և իմ ընդունակություններին, հնարավորություն կտա իմ խաղը ցուցադրել: Փորձը, որն այժմ ստանում եմ, այն է, ինչ ես ցանկանում էի: «Մանչեսթեր Յունայթեդում» վերջին մրցաշրջանների ընթացքում շատ վնասվածքներ ստացա և տխրել էի տեղի ունեցածից: Նաև կարոտում էի ընտանիքիս, ընկերներիս և ինչ-որ նոր բան էի ցանկանում: 

Լուի վան Գալի նկատմամբ վատ չեմ տրամադրվել, քանի որ ակումբը գիտի իմ գինը: Գիտեմ` «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է, որ ես մնամ: Ակումբից հեռանալու որոշումն ինքս եմ կայացրել: Եթե ևս մեկ մրցաշրջան մնայի «Մանչեսթեր Յունայթեդում», կբարդացնեի կյանքս,-Նանիի խոսքը մեջբերված է «BT Sport»-ից:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նանին մասնակել է 17 խաղի և խփել է 7 գոլ:

Նախորդ հոդվածը‘Յան Գիլանը դիմել է Գյումրիի բնակիչներին’
Հաջորդ հոդվածը‘Հյումելս.«Վերջին ընկերական խաղերում վատ հանդես չենք եկել, սակայն համոզված եմ` «Բայերի» դեմ խաղում ավելի լավ կխաղանք»’