‘Նանի. «Լուի վան Գալն այնպես էր բղավում մեզ վրա, ասես մենք երեխաներ էինք»’

1650

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Նանին, ով այժմ հանդես է գալիս «Ֆեներբախչեում», «The Times»-ին տված հարցազրույցում խոսել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հետ աշխատանքի մասին:

-Նախամրցաշրջանային փուլում Լուի վան Գալն ինձ ունակություններս ցուցադրելու շատ հնարավորություններ չէր տալիս: Ամենաքիչ խաղաժամանակը ես էի ստանում և զգում էի, որ նա ինձ չի վստահում: Լուի վան Գալն ու իր օգնականն այնպես էին բղավում մեզ վրա, ասես մենք երեխաներ էինք կամ 18 տարեկան տղաներ:

Կարծում եմ՝ նա ճիշտ չէր շփվում ֆուտբոլիստների հետ: Ես պրոֆեսիոնալ եմ, ամեն օր մարզվում էի և որևէ վատ բան չէի անում: Ինչպես տեսնում եք, այժմ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջվա թիմը չէ,-ասել է Նանին:

Հիշեցնենք, որ վերջերս Լուի վան Գալի աշխատանքի վերաբերյալդժգոհությամբ էր խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներից Անխել դի Մարիան:

Նախորդ հոդվածը‘«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 3-0․ «Տոտենհեմը» շարունակում է հետապնդել առաջատարին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալն ակնարկել է, որ Իբրահիմովիչը «Ման. Յունայթեդի» համար ծեր ֆուտբոլիստ է’