‘«Նանտի» գլխավոր մարզիչ. Եթե, նույնիսկ, ես գլխավորեմ Հայաստանի հավաքականը, ապա` ոչ այժմ ‘

1261

Եթե, նույնիսկ, ես գլխավորեմ Հայաստանի հավաքականը, ապա` ոչ այժմ: Armfootball-ին այդպիսի կարծիք է հայտնել ֆրանսիական «Նանտի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը:

«ՀՖՖ-ից ինձ հետ ոչ ոք այդ մասին չի խոսել: Թեև վերջին 2-3 տարիներին Հայաստանից ինձ հետ կապվել են, սակայն  գործը խոսակցությունից այն կողմ չի անցել: Ես հիմա «Նանտի» հետ պայմանագիր ունեմ, և հավաքականը գլխավորելը հիմա հնարավոր չէ: Ես ցանկանում եմ ակտիվ աշխատել ամեն օր, իսկ նման հնարավորություն  ընձեռում է աշխատանքն ակումբում: Հնարավոր է, որ ապագայում ես գլխավորեմ Հայաստանի հավաքականը», — հայտարարել է Տեր-Զաքարյանը:

«Նանտի» գլխավոր մարզիչը ծնվել է Երևանում` 1963 թվականին: Մարզական կարիերան սկսել է «Նանտում»` որպես կենտրոնական պաշտպան, ինչից հետո տեղափոխվել է «Մոնպելիե»: Խաղացել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում, 1996  թվականին հանդես է եկել Հայաստանի հավաքականում: 2012 թվականին «Ֆրանս Ֆուտբոլի» վարկածով ճանաչվել է Երկրորդ լիգայի լավագույն մարզիչ:

Նախորդ հոդվածը‘Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի պաշտպանության նոր նախարարը արտահայտվել է ԼՂ խնդրի խաղաղ լուծման օգտին’