«Նապոլիի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն հեռացավ

296

«Նապոլիի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Դրիս Մերտենսը հեռացավ թիմից։ 35-ամյա բելգիացի հարձակվողը չերկարաձգեց պայմանագիրն իտալական ակումբի հետ։ Նա ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։

Դրիս Մերտենսը «Նապոլի» էր տեղափոխվել 2013 թվականին հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենից»։ Այս ընթացքում նա նեապոլյան թիմի հետ մասնակցել է 397 հանդիպման, խփել 148 գոլ։

Սպասվում է, որ Դրիս Մերտենսը կարիերան կշարունակի հռոմեական «Լացիոյում»։

Նախորդ հոդվածըՌոնալդուն պատրաստ է տեղափոխվել «Աթլետիկո»
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» համաձայնության է հասել Ֆրանսիայի հավաքականի խաղացողի հետ