‘«Նապոլին» 11մետրանոց հարվածներով հաղթեց «Յուվենտուսին» և դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)’

798

Արաբ մեծահարուստների առաջարկով Իտալիայի Սուպերգավաթի խաղը կայացավ դեկտեմբերին, Իտալիայից բավականին հեռու` Քաթարում: 

Դոհայի «Ալ-Սադդ» մարզադաշտում Իտալիայի Սուպերգավաթը վիճարկեցին երկրի չեմպիոն «Յուվենտուսը» և գավաթակիր «Նապոլին»: Հանդիպման մեկնարկում թուրինցիներին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. 5-րդ րոպեին աչքի ընկավ Կարլոս Տևեսը: Մասիմիլիանո Ալեգրիի սաների նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 68-րդ րոպեն, երբ Գոնսալո Իգուայինը խփեց «Նապոլիի» պատասխան գոլը: 

Խաղի հիմնական ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին, և թիմերը պայքարը շարունակեցին լրացուցիչ ժամանակում: 106-րդ րոպեին Կարլոս Տևեսը դուբլ ձևակերպեց և կրկին առաջ մղեց «Յուվենտուսին»: Թվում էր` հանդիպումն այդպես էլ կավարտվի, սակայն մրցավարի սուլիչից 2 րոպե առաջ` 118-րդ րոպեին կրկին Գոնսալո Իգուայինը վերականգնեց հավասարությունը: Արդյունքում, Իտալիայի սուպերգավաթակիրը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով: 11 մետրանոց հարվածաշարն առավել դիպուկ իրացրեցին «Նապոլիի» ֆուտբոլիստները`  6:5:

ՅՈՒՎԵՆՏՈՒՍՆԱՊՈԼԻ

2-2 (1-0)

MC

 

1-0՝ Կառլոս Տեվես 5՛, 1-1՝ Գոնսալո Իգուաին 68՛, 2-1՝ Կառլոս Տեվես 106՛, 2-2՝ Գոնսալո Իգուաին 118՛

11 մ. 5-6

 

ՅՈՒՎԵՆՏՈՒՍ. 1.Ջանլուիջի Բուֆոն, 3.Ջորջիո Կյելինի, 19.Լեոնարդո Բոնուչի, 26.Շտեֆան Լիխշտայներ (20.Սիմոնե Պադոին, 79), 33.Պատրիս Էվրա, 6.Պոլ Պոգբա, 8.Կլաուդիո Մարկիզիո, 21.Անդրեա Պիռլո (37.Ռոբերտո Պերեյրա, 66), 23.Արթուրո Վիդալ, 10.Կառլոս Տեվես, 14.Ֆերնանդո Լյորենտե (9.Ալվարո Մորատա, 110)

ՆԱՊՈԼԻ. 1.Ռաֆաել, 11.Քրիստիան Մաջո, 26.Կալիդու Կուլիբալի, 31.Ֆաուզի Գուլամ, 33.Ռաուլ Ալբիոլ, 6.Ջոնաթան Դե Գուզման (8.Ժորժինյո, 110), 17.Մարեկ Համշիկ (14.Դրիս Մերտենս, 78), 19.Դավիդ Լոպես (88.Գեկհան Ինլեր, 91), 77.Վալտեր Գարգանո, 7.Խոսե Կալյեխոն, 9.Գոնսալո Իգուաին

 

Զգուշացում՝ Ռոբերտո Պերեյրա 69՛ (Յ), Կառլոս Տեվես 109՛ (Յ), Գոնսալո Իգուաին 45՛ (Ն), Խոսե Կալյեխոն 76՛ (Ն), Ռաուլ Ալբիոլ 80՛ (Ն), Դրիս Մերտենս 83՛ (Ն), Ֆաուզի Գուլամ 105՛ (Ն)

Նախորդ հոդվածը’70 տարեկան հասակում մահացել է hայտնի երգիչ Ջո Քոքերը’
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղար.« Ռոնալդուն Պլատինիի ձեռքը սեղմել էր այդ դրվագից առաջ» (տեսանյութ)’