‘ «Նապոլի»-ի նախագահ. «Յուվենթուս»-ի իսկական մարզիչը Ռոնալդուն է’

797

«Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսն իր կարծիքն է հայտնել «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Կրիշտիանուն շատ ուժեղ է ու իր ներկայությամբ փոխարինեց «Յուվենթուս»-ի գլխավոր մարզչին: Միթե՞ մարզիչը կարող է ավելին անել թիմի համար: Ռոնալդուն իսկական առաջատար է ու քաջալերում է թիմակիցներին: Տեսել եմ՝ ինչպես էր իրեն դրսևորում հավաքականում. նա պահեստայինների նստարանից ավելի շատ էր գոռում, քան մարզիչը: Հենց նրա էներգիան նպաստեց, որ Պորտուգալիան Եվրոպայի չեմպիոն հռչակվի»,- իտալացու խոսքերը փոխանցում է Corriere dello Sport-ը:

Ընթացիկ մրցաշրջանում «ծեր սինյորա»-ի կազմում պորտուգալացին անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 28 գոլի ու 13 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի հայտնի գրողը արձագանքել է Կլոպի՝ Բաքվի մասին խոսքերին’