«Նապոլի» — «Յուվենտուս»՝ 5:1 (տեսանյութ)

339

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում առաջատար «Նապոլին» ընդունեց Թուրինի «Յուվենտուսին» եւ առավելության հասավ 5:1 հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։ Աչքի ընկան նաեւ վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան, Կոսովոն ներկայացնող պաշտպան Ամիր Ռահմանին եւ մակեդոնացի կիսապաշտպան Էլիֆ Էլմասը։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի միակ գոլը խփեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան։

«Նապոլին» 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Յուվենտուսը» երրորդն է՝ 37 միավոր։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Միլանը», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Նապոլի» — «Յուվենտուս»՝ 5:1 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմեն, 14, 65, Խվիչա Կվարացխելիա, 39, Ամիր Ռահմանի, 55, Էլիֆ Էլմաս, 72 —  Անխել Դի Մարիա, 42

Նախորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ Եթե բանակցություններն Ուկրաինայի հետ վերսկսվեն, դրանք պետք է ուղիղ լինեն
Հաջորդ հոդվածըԱշխարհի ակումբային առաջնության վիճակահանության արդյունքները