Նառիշկին․ ԱՄՆ-ը Էտ Տանֆ ռազմաբազան օգտագործում է ՌԴ-ի դեմ դիվերսիայի համար

259

ԱՄՆ-ի Էտ Տանֆ ռազմաբազան, որը գտնվում է Սիրիայի, Հորդանանի և Իրաքի սահմանին, օգտագործվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների մարզման համար՝ Ռուսաստանի շրջաններում դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նառիշկինը անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային հանդիպման ընթացքում։

«Մեր տվյալներով՝ Սիրիայի, Հորդանանի և Իրաքի սահմանին տեղակայված ամերիկյան Էտ Տանֆ ռազմաբազան օգտագործվում է ԻՊ-ի զինյալներին դիվերսիոն-ահաբեկչական ակցիաների նախապատրաստելու համար, ընդ որում՝ ոչ միայն Սիրիայի տարածքում, այլև հիմա արդեն նաև Ռուսաստանի շրջաններում»,- ասել է Նառիշկինը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեքսիկայի նախագահը՝ Պերուում իրեն անցանկալի անձ հայտարարելու մասին
Հաջորդ հոդվածըՊեսկով․ Ռուսաստանը դեմ է Ուկրաինայում հակամարտության սառեցմանը