Նառիշկին․ Անլեգալ հետախույզներն ազդել են պատմության ընթացքի վրա

473

Ռուսաստանցի անլեգալ հետախույզներն այնպիսի արդյունքների են հասել, որոնք հաճախ հնարավոր չէ պատկերացնել, և որոնք փոխել են համաշխարհային պատմության ընթացքը, նման օրինակները շատ են, բայց դեռ ժամանակը չէ դրանց բոլորի մասին պատմելու, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նառիշկինը։

Ծառայության «C» վարչությունը  (անլեգալ հետախուզությունը) նախօրեին տոնել է 100-ամյակը։

Անլեգալ են կոչվում այն հետախույզները, որոնք օտար պետությունում աշխատում են, տվյալ երկրի կամ մեկ այլ երրորդ երկրի քաղաքացու անվան տակ։ Նրանք աշխատում են մանրակրկիտ մշակված «լեգենդով», ըստ էության՝ ապրում են ուրիշ մարդու կենսագրությամբ։

Ի թիվս մի քանի օրինակների՝ Նառիշկինը հիշատակել է նաև Գոհար և Գևորգ Վարդանյան-ամուսիններին, որոնց շնորհիվ 1943 թ․ Թեհրանում ձախողվել էր հիտլերականների մահափորձը հակահիտլերյան դաշնակից երկրների ղեկավարների նկատմամբ։

«Իսկ Հերոսի աստղ Գևորգ Վարդանյանը ստացել է իր հետախուզական աշխատանքում կոնկրետ արդյունքների համար, որի մանրամասները հայտնի պատճառներով առայժմ բացահայտել չի կարելի»,- նշել է Նառիշկինը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍերենա Ուիլյամսը պարտվեց Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում
Հաջորդ հոդվածըReuters․ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները «ցնցվել» են ռուսական կերակրատեսակից