ՆԱՍԱ․ Տոնգայի մերձակա հրաբխի ժայթքումը հավասարազոր էր տասնյակ ատոմային ռումբերի պայթյունի

446

Հունգա-Տոնգա-Հունգա Հաապայ ստորջրյա հրաբխի ժայթքումը, որը Խաղաղ օվկիանոսում՝ Տոնգայի մոտ ցունամիի պատճառ դարձավ, իր հզորությամբ հարյուրավոր անգամներ գերազանցում էր Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի պայթյունը, հայտարարել են ՆԱՍԱ-ում։

Գործակալության աշխատակիցների խոսքով՝  Հարավ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին տարերքի հասցրած վնասը շատ ավելի մեծ է, քան մինչ այժմ թվում էր։

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ հրաբխի անվանակից կղզու նշանակալի մասը, ըստ էության, այլևս գոյություն չունի։ Մինչ հրաբխի ժայթքումն այն կազմված էր երկու անմարդաբնակ կղզիներից՝ Հունգա-Տոնգա և Հունգա-Հաապայ, որոնք 2014 թ․ միացել էին իրար՝ նրանց միջև ձևավորված հրաբխային պարանոցի շնորհիվ։

Այժմ, ՆԱՍԱ-ի մասնագետների խոսքով՝ միջին օղակը լիովին ավերվել է, իսկ երկու՝ ավելի հին կղզիներից մնացել են միայն ոչ մեծ հատվածներ։

Խաղաղ օվկիանոսի բնակելի կղզիներից ամենաշատը տարերքից տուժել է Տոնգա թագավորության կղզեխումբը։

Փոխանցում է BBC—ն։

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Աննախադեպ զառանցանք
Հաջորդ հոդվածըԿրեմլ․ Մոսկվան ագրեսիվ պլաններ չունի, բայց թույլ չի տա, որ Դոնբասին նեղացնեն