‘Նաստասյա Կինսկին՝ Մոսկովյան կինոփառատոնի ժյուրիի կազմում’

33430

Գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին ընդգրկվել է Մոսկովյան միջազգային 40-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթի ժյուրիի կազմում:

Փառատոնը մեկնարկում է ապրիլի 19-ին և կշարունակվի մինչև ապրիլի 26-ը:

Այս տարվա ժյուրին նախագահելու է իտալացի պրոդյուսեր Պաոլո Դել Բրոկկոն:

Նաստասյա Կինսկիից և Պաոլո Դել Բրոկկոյից բացի՝ ժյուրիի կազմում են ընդգրկվել նաև՝ ռեժիսոր Աննա Մելիքյանը, դերասան Ջոն Սևիջը, ռեժիսոր Լյան Ցյաոն:

Փառատոնի հիմնական մրցույթում ընտրվել է 16 կինոժապավեն: Փառատոնը կբացի «Նեապոլը շղարշի տակ» կինոնկարը:

Նաստասյա Կինսկին «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ընդդիմադիր Իլյա Յաշինը որոշել է մասնակցել Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին’
Հաջորդ հոդվածը‘Վահան Թումանյան. Դաշնակցության «եվրոկարգավորումը»’