‘Նավալնիին եւ Օֆիցերովին ստորագրությամբ ազատ են արձակվել’

918

Մոսկվայի Կիրովի շրջանային դտարանը վճռել է չեղյալ համարել Ալեքսեյ Նավալնիի եւ Պյոտր Օֆիցերովի կալանավորման մասին որոշումը եւ ազատ արձակել նրանց մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նավալնին եւ Օֆիցերովը հինգշաբթի դատապարտվել են «Կիրովլես» ընկերության գույքի հափշտակման գործով:

Հինգշաբթի երեկոյան դատախազները բողոքարկել են դատարանի հաստատած խափանման միջոցը: Մեղադրող կողմը կալանքը անօրինական է համարել, քանի որ դատարանի վճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել: Այսօր նրանք դատարանին խնդրել են Նավալնիին եւ Օֆիցերովին ստորագրությամբ ազատ արձակել: «Նավալնին եւ Օֆիցերովը չեն չբացակայելու վերաբերյալ ստորագրությունը, բացի դրանից, Նավալնին ՄՈսկվայի քաղաքապետի թեկնածու է, եւ նրան կալանքի տակ պահելը խոչընդոտում է ընտրողների հետ շփվելու նրա իրավունքը», — ըստ BBC_ի հայտնել է Մոսկվայի դատխազության ներկայացուցիչը:  

 

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի անունից կեղծ հայտարարություն ‘
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Շո´գ է, շո´գ է Ֆեյսբուքստան’