‘Նավալնիին թույլ չեն տվել մասնակցել Նեմցովի հուղարկավորությանը’

934

Ալեքսեյ Նավալնիի փաստաբանները դիմել էին Պրեսնենսկյան դատարան՝ խնդրելով իրենց ընդդիմադիր պաշտպանյալին ազատել կալանքից՝ փետրվարի 27-ին սպանված Բորիս Նեմցովի հուղարկավորությանը մասնակցելու համար: Դատարանը, սակայն, մերժել է Նավալնիի դիմումը:

Բորիս Նեմցովի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 3-ին, Մոսկվայի Տրոեկուրովսկյան գերեզմանատանը:

Նավալնին, հասարակական կարգը խախտելու մեղադրանքով, ենթարկվել է 15 օրվա վարչական կալանքի: Ընդդիմադիր գործիչը ազատ է արձակվելու մարտի 6-ին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում 2015 թվականի հունվարին նվազել է 6.3%’
Հաջորդ հոդվածը‘Տաքսիստների ցույցը Հանրապետության հրապարակում. Ֆոտոշարք’