‘Նավալնիի կուսակցությունը չեն գրանցել. հինգերորդ անգամ՝ հինգ տարում’

1667

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը մերժել է Ալեքսեյ Նավալնիի «Ապագայի Ռուսաստան» կուսակցության գրանցումը: Ընդդիմադիր քաղաքական գործիչը փորձում է իր կուսակցությունը գրանցել 2013 թ. ի վեր:

«Ապագայի Ռուսաստան» կուսկացության գրանցումը մերժվել է, քանի որ այն չի ներկայացրել դրա համար անհրաժեշտ բոլոր փաստաթաղթերը, ասվում է արդարադատության նախարարության պատասխանում, որը հրապարակվել է Նավալնիի կայքում:

«Անհրաժեշտ փաստաթղթերի սպառիչ ցանկ է թվարկվում, որոնք պետք է ներկայացնել կուսակցությունը գրանցելիս: Մինչդեռ նրանք այնպիսի փաստաթղթեր են պահանջում, որ այդ ցանկում չկան»,- ասել է Նավալնին:

Նավալնին և նրա զինակիցները հայտարարել են, որ շարունակելու են կուսակցությունը գրանցելու ջանքերը և դիմելու են դատարան:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել նաեւ Քոչարյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ղարաբաղում 2-րդ պաշտոնական լեզուն ադրբեջաներենն է. Քոչարյանի կողմից համաձայնեցված «Ընդհանուր պետության» տարբերակի ամբողջական տեքստը’