‘Նավթի գները շարունկակում են նվազել’

1294

Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 13-ի սակարկությունների ընթացքում շարունակում են նվազել՝ կապված թուլացող պահանջարկի եւ առաջարկի ավելցուկի հետ: Հոկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ հյուսիսամերիկյան Brent Crude Oil մակնիշի նավթախառնուրդի նոյեմբերյան ապառնագրերի արժեքն ընկել է 1,43 տոկոսով՝ բառելի դիմաց մինչեւ 88,94 դոլար: WTI մակնիշի թեթեւ նավթի նոյեմբերյան ապառնագրերի արժեքն իջել է 1,37 տոկոսով՝ բառելի դիմաց մինչեւ 84,66 դոլար:

 «Գների անկումը գլխավորապես պայմանավորված է նավթի պաշարների աճով»,-Bloomberg գործակալությանը հայտարարել է Լոնդոնում BNP Paribas –ի հումքի շուկաների գծով գլխավոր ստրատեգ Հարի Չիլինգարյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ի՞նչ է այս մարդկանց ուզածը’
Հաջորդ հոդվածը‘Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 17-ին կժամանեն Երևան’