‘ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում գերակայում է տարածքային ամբողջականության սկզբունքը’

1521

Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հռչակագիր է ընդունել, որում մասնավորապես անդրադարձ է արվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքներին:

Ընդ որում, ԼՂ հակամարտությանը վերաբերող հատվածը ներկայացվում է «Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական օկուպացիայի» ենթատեքստում:

 «Ղրիմի ապօրինի օկուպացիան եւ ռազմական ինտերվենցիան Ուկրաինայի արեւելքում հիմնավոր մտահոգություններ են առաջացրել Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի որոշ այլ գործընկերների շրջանում: Դաշնակիցները կշարունակեն աջակցել գործընկերների իրավունքը` արտաքին քաղաքականության մեջ ինքնուրույն եւ ինքնիշխան ընտրություն կատարելու հարցում, որը ազատ կլինի արտաքին ճնշումից եւ պարտադրանքից:: Դաշինքի անդամները առաջվա պես աջակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը», — ասվում է հռչակագրի մեջ:

«Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում և Մոլդովայում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հենվելով հիշատակված սկզբունքների և միջազգային իրավական նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Այդ հակամարտությունների գոյությունը հատուկ մտահոգության առիթ է, քանի որ այն խոչընդոտում է տարածաշրջանի բնակիչների ողջ ներուժը բացահայտելուն` որպես եվրոատլանտյան համայնքի անդամներ: Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողաբար և հզոր քաղաքական կամք դրսևորելով` մասնակցել խաղաղ կարգավորմանը` գոյություն ունեցող բանակցային ձևաչափերի մեջ», – ասված է հռչակագրում:

Նախորդ հոդվածը‘Մանկական սպանությունների թվով ԱՄՆ-ն Արևմուտքի երկրների շարքում առաջին տեղում է’
Հաջորդ հոդվածը‘Տալլինում կստեղծվի ՆԱՏՕ-ի կիբեռհրաձգարան’