‘ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Մենք չենք կարծում, թե Ռուսաստանն սպառնալիք է ներկայացնում, բայց պաշտպանության պլան ունենք’

868

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանին կոչ է արել դաշինքին ավելի շատ տեղեկություններ տրամադրել բալթյան տարածաշրջանում անցկացվող զորավարժությունների վերաբերյալ: «Մենք մանրամասն տեղեկատվության չենք տիրապետում ռուսաստանյան առաջիկա զորավարժությունների վերաբերյալ»,- երեկ Վիլնյուսում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռասմուսենը՝ պատասխանելով «Արևմուտք-2013» զորավարժությունների մասին հարցին, որը Ռուսաստանն ու Բելառուսը նախատեսել են անցկացնել սեպտեմբերին: Bloomberg-ի փոխանցմամբ՝ Ռասմուսենը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն «Ռուսաստանը չի դիտարկում որպես սպառնալիք», սակայն  ունի «բոլոր անհրաժեշտ պլանները՝ դաշինքի անդամ երկրների պաշտպանության համար»: Նույն ասուլիսում Լիտվայի նախագահ Դալի Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է այս տարի Բալթյան երկրների և Լեհաստանի մասնակցությամբ զորավարժությունների ընթացքում  մշակել կոլեկտիվ պաշտպանության  գործնական ծրագրեր, հաղորդում է Росбалт-ը: 

Նախորդ հոդվածը‘Իսպանիա. Վարչապետին մեղադրում են կաշառակերության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Մաշտոցի պուրակի ակտիվիստները հանդես կգան հայտարարությամբ՝ Սերժ Սարգսյանի հոլովակում ակամա հայտնվելու վերաբերյալ ‘