‘ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում բացվել է ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես’

867

Հունվարի 28-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել) բացվել է ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններում ՀՀ խաղաղապահների մասնակցության և ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԱԳՆ-ից, ցուցահանդեսում ներկայացված է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողություններում ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների ծառայությունը պատկերող շուրջ 40 լուսանկար: ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության կողմից կազմակերպված այս ցուցահանդեսը կտևի մինչև փետրվարի 1-ը: 

Նախորդ հոդվածը‘Կարեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը մերժել է «Արտակարգ դրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու Կոնգրեսի նախագիծը’