ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նախազգուշացնում է

356

ԱՄՆ կառավարության և Կոնգրեսի քաղաքականությունը Թեհրանի և իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) նկատմամբ կարող են «ավերիչ պատերազմի» հասցնել Մերձավոր Արևելքում։

Նման կարծիք են հայտնել երեքշաբթի The Washington Post թերթում հրապարակված համատեղ հոդվածում Շվեդիայի նախկին վարչապետ Կառլ Բիլդտը և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան։

Նրանք նշել են, որ չնայած Ուկրաինայում Ռուսաստանի «ռազմական հատուկ գործողությանը»՝ չի կարելի մոռանալ «լարվածության մյուս օջախի մասին, որն սպառնում է Արևմուտքի անվտանգությանը՝ Իրանը և նրա ընդարձակվող միջուկային ծրագիրը»։

«Եթե մեզ չհաջողվի վերսկսել 2015 թ․ միջուկային գործարքը, ապա մենք կգնանք Թեհրանի հետ նոր հակամարտության»,- նշում են հոդվածի հեղինակները։

Նրանք շեշտել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և եվրոպական առաջնորդները պետք է գործեն նույնքան արագ և վճռական Թեհրանի հանդեպ, ինչպես և Ուկրաինայի հարցում, որպեսզի կանխեն «Իրանի վերածումը մի պետության, որը կանգնած է միջուկային զենք ստեղծելու շեմին»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼիոն․ Կարեն Խաչանովը պարտվեց երկրորդ շրջանում
Հաջորդ հոդվածըՈւկրաինայի դեսպանի կարծիքով՝ իր երկիրը կարող է ՆԱՏՕ մտնել շատ արագ