ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար․ Թրամփի առաջադրումը կնվազեցնի Ուկրաինայի աջակցությունը

194

ԱՄՆ առաջիկա ընտրություններում նախագահի պաշտոնում ամերիկյան նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի առաջադրումը՝ որպես Հանրապետական կուսակցության թեկնածու, կդժվարացնի Վաշինգտոնի կողմից օգնության հետագա տրամադրումը Կիևին։

Այսպիսի կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Politico  թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի։

«Եթե Թրամփը ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվի, ես դա կանվանեի աշխարհաքաղաքական աղետ, որովհետև նախընտրական քարոզարշավի ընթացքում նրա ազդեցությունը աղետաբեր կլինի»,- նշել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարը նշել է, թե ԱՄՆ-ում սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայում են, որ «ամերիկացիների շրջանում թուլացել է աջակցությունն Ուկրաինային»։ Այդ գործընթացը կարագանա, եթե Թրամփը դառնա ԱՄՆ նախագահի՝ հանրապետականների թեկնածուն, կարծում է Ռասմուսենը։ «Միայն այն փաստը, որ նրա գաղափարները գրավիչ են ամերիկյան հասարակության որոշակի հատվածի համար, ամերիկյան քաղաքականությունը կտանի սխալ ճանապարհով»,- նշել է Ռասմուսենը։

Ըստ նրա՝ Թրամփն Ուկրաինայի հարցում այնպիսի ուղեգիծ կընտրեր, որը «կապիտուլյացիա» կդառնար։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ հանրապետականներն առաջիկա ընտրություններում «այնպիսի թեկնածուի կառաջադրեն, որը շատ ավելի է տրամադրված միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի առաջնորդող դերին, քան Թրամփն է»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնտոնով․ ՌԴ-ի օդանավի վրա գրոհը չեզոք տարածքում կնշանակի պատերազմ հայտարարել
Հաջորդ հոդվածըՀարավային Կորեայի նախագահ․ ԿԺԴՀ-ն պատասխան կտա հրթիռային սադրանքների համար