ՆԱՏՕ-ի պատրաստած աֆղանացի զինվորականները հարում են թալիբների ջոկատներին

387

Աֆղանացի զինվորականները, որոնց ուսուցմամբ զբաղվել են բրիտանացի և ամերիկացի մասնագետները, միանում են «Թալիբան» արմատական շարժման ջոկատներին։

Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է Times թերթը՝ հղում անելով Միացյալ Թագավորության ԶՈՒ-ում իր աղբյուրներին։

Ինչպես նշել են պարբերականի զրուցակիցները, «Թալիբանի» զինվորների՝ վերջերս արված լուսանկարներում կարելի է տեսնել ՆԱՏՕ-ի երկրների համար բնորոշ՝ ավտոմատ զենքը պահելու տեխնիկան․ հրաձիգի ցուցամատն ուղղված է և գտնվում է ձգանի ունկից դուրս, ինչը բացառում է  պատահական կրակոցի հնարավորությունը։

«Դա մեր անվտանգության տեխնիկան է»,- հայտարարել է պարբերականի աղբյուրներից մեկը։ Նա պնդել է, որ թալիբները սովորաբար զենքը բռնում են «ոնց պատահի», մինչդեռ ինքնաձիգի փողի երկայնքով դրված ցուցամատը և այլ նշաններ հստակ մատնանշում են, որ այդ մարդը հատուկ ռազմական պատրաստություն է անցել։

Times-ի զրուցակիցները նաև կարծում են, որ աֆղանացի նախկին զինվորականները հաճախ այլ ընտրություն չունեն, քան թալիբներին հարելը, հակառակ դեպքում՝ նրանց կարող է սպառնալ բանտ կամ մահ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹալիբներն սկսել են ուժ կիրառել Քաբուլում ցույց անող կանանց դեմ
Հաջորդ հոդվածըՌիգան մերժել է գենոցիդի գործով աջակցելու վերաբերյալ Մինսկի հայցը