‘ՆԱՏՕ. Նեմցովի սպանությունը կապ ունի Ուկրաինայի դեպքերի հետ ‘

1177

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի կարծիքով՝ ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունն այսպես թե այնպես կապ ունի Ուկրաինայի դեպքերի հետ:

Վերշբոուի խոսքով՝ դեռ Նեմցովի սպանությունից առաջ էր պարզ, որ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա» ավելի ու ավելի քիչ հավանության է արժանանում ռուս հանրության շրջանում:

«Նախագահ Պուտինի նպատակը, ըստ իս, Ուկրաինայի թուլացումն է և Ռուսաստանում այլախոհության վերացումը՝ ռուսաստանյան Մայդանի առաջացումը կանխելու համար: Բորիս Նեմցովի դաժան սպանությունից հետո պարզ դարձավ, որ հակամարտության զոհերը միայն Ուկրաինայի արևելքում չեն: Թեպետ մենք չգիտենք, թե ով է քաշել ձգանը, բայց հասկանում ենք, որ Բորիս Նեմցովը դեմոկրատիայի պաշտպան էր և Ուկրաինայի իրադարձություններին Ռուսաստանի չմիջամտելու կողմնակից, այսինքն՝ նրանցից մեկը, ում ռուսաստանյան պաշտոնական քարոզչւթյունն անվանում է «դավաճաններ» և «հինգերորդ շարասյուն»,- ասել է Վերշբոուն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԻՊ-ի շարքերում առնվազն 650 ծայրահեղականներ կան Գերմանիայից’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. ԻՊ գրոհայինները հողին են հավասարեցրել հնագուն ասորեստանյան պետության մայրաքաղաքը’