ՆԱՏՕ-ն արտաքսում է ռուսաստանցի դիվանագետներին

608

ՆԱՏՕ-ին կից ռուսաստանյան առաքելությունը կրկնակի կկրճատվի, իսկ ութ դիվանագետներ կվտարվեն։

Հաղորդվում է, որ նրանք կասկածվում են թշնամական և լրտեսական գործունեության մեջ։ Դիվանագետները պետք է Բրյուսելից հեռանան մինչև հոկտեմբերի վերջը։

Ռուսաստանցիների արտաքսման մասին նախօրեին առաջինը հաղորդել են բրիտանական ԶԼՄ-ները՝ հղում անելով դաշինքում իրենց աղբյուրին։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն այդ քայլից հետո հայտարարել է վստահության ճգնաժամի մասին․ «Եթե  նախկինում ինչ-որ մեկը հավատում էր ՆԱՏՕ-ի հայտարարությունների անկեղծությանը, ապա այսօր այդպիսիք այլևս չկան»,- ընդգծել է փոխնախարարը։

Կողմերի երկխոսությունը կտրուկ վատթարացել է 2014 թ․ ուկրաինական ճգնաժամից հետո, ՆԱՏՕ-ում գործնականում հայտարարվել էր Ռուսաստանի հետ համագործակցության դադարեցում՝  միևնույն ժամանակ պահպանելով քաղաքական շփումները դեսպանների մակարդակով։ Դաշինքը մի քանի անգամ կրճատել է ռուսաստանյան դիվանագիտական առաքելության թվաքանակը, 2018 թվականից Ռուսաստանը ՆԱՏՕ-ին կից մշտական ներկայացուցիչ չունի։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԴուբայի կառավարչին մեղադրում են նախկին կնոջ հեռախոսը «կոտրելու» մեջ
Հաջորդ հոդվածըԱրևմտյան Բալկանները շարունակում են երկար ուղին դեպի Եվրամիություն