‘ՆԱՏՕ-ն գոհ է Վրաստանի պաշտպանական ոլորտի բարեփոխումներից’

848

ՆԱՏՕ-ն բավարարված է այն բարեփոխումներով, որոնք Վրաստանն իրականացնում է պաշտպանության բնագավառում, հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը՝ Բրյուսելում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Վրաստանի ՊՆ-ն (Վրաստանի ՊՆ պատվիրակությունը այցով գտնվում է Բրյուսելում): «Մենք պետք է ուշադրությունը բևեռենք Վրաստանում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ: Այսօր հրաշալի հանդիպում է եղել նախարար Ալասանիայի հետ: Ես գոհ եմ այն բարեփոխումներից, որոնք նախարարը ներկայացրեց, ըստ իս՝ այդ ամենը կազմակերպված է չափազանց բարձր մակարդակով և զարգանում է ճիշտ ուղղությամբ»,- նշել է Ապատուրայը: Նա նաև ընդգծել է, որ  Վրաստանում «պետք է համաձայնություն ձեռք բերվի կողմերի միջև»: «Կոաբիտացիայի (խաղաղ գոյակցության) գործընթացը դանդաղ է շարժվում: Մենք ցանկանում ենք, որ երկրի ներսում կողմերը համաձայնության գան հիմնական հարցերում»,- հայտարարել է Ապատուրայը:

Զրույցի ընթացքում խոսվել է նաև Աֆղանստանի աջակցության միջազգային ուժերի կազմում վրաց զինծառայողների մասնակցության մասին, ինչպես նաև՝ անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության հարցերին, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Որդուն սպանելու համար քաղաքացին ազատազրկվեց ընդամենը 3 տարի 6 ամիս ժամկետով’
Հաջորդ հոդվածը‘Բնակարանում տղամարդու դի է հայտնաբերվել’