‘ՆԱՏՕ-ն դեմ չէ Թուրքիայում «Պետրիոտ» տեղակայելու ծրագրին ‘

852

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսսենը տեղեկացրել է, որ Թուրքիայի իշխանությունները դաշինքին խնդրել են երկրի տարածքում՝ Սիրիայի հարեւանությամբ «Պետրիոտ» հրթիռային համակարգ տեղակայել: Ռասմուսսենի խոսքով, համակարգը Թուրքիային հնարավորություն կտա պաշտպանել իր տարածքը եւ բնակչությունը: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր է քննարկել Անկարայի առաջարկությունը մոտակա ժամանակաընթացքում: Ավելի վաղ Ռասմուսսենը հայտարարել է, թե դաշինքը պատրաստ է պաշտպանել իր անդամ Թուրքիային:

Վերջին շրջանում Թուրքիայի իշխանությունները մի քանի անգամ կտրուկ արձագանք են տվել Սիրիայի տարածքից պատահաբար Թուրքիա հասած հրետանային արկերի կապակցությամբ եւ պատասխան կրակ են բացել:

Թուրքիայի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Սիրիայի կողմից թուրքական տարածքի հրետակոծությունը:    

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Եվրախորհրդարանի պատգամավորը մասնակցում է քվեարկությանը ‘
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «Շախտյորի» հարձակվողի դեմ’