‘ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին պատասխանելու հարցը’

952

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարներն այսօր կհանդիպեն Բրյուսելում՝ առաջին անգամ քննարկելու Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության երկարաժամկետ ռազմավարական հետևանքները, ինչպես նաև դաշինքի հավանական պատասխան քայլերը:

Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացան Ղրիմի անեքսիայից հետո:

Երկուշաբթի Հյուսիսատլանտյան դաշինքում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն սպառնացել է, որ Ռուսաստանը դուրս կգա Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտից, եթե ՆԱՏՕ-ն  լրացուցիչ հիմնական ռազմական ուժեր տեղակայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում:

France-Presse գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն ասել է, որ Բրյուսելում կայանալիք հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարները «հիմնարար որոշումներ» կկայացնեն Ռուսաստանի առնչությամբ, որոնք հետագայում քննարկման կդրվեն Բրիտանիայում ՆԱՏՕ-ի սեպտեմբերյան գագաթնաժողովում:

ՆԱՏՕ-ի անդամները «կրկին հստակ և անբեկանելի դիրքորոշում են արտահայտել Ղրիմի անեքսիայի անթույլատրելիության վերաբերյալ»,-հայտարարել է դաշինքի մամլո քարտուղար Օանա Լունգեսկուն: «Նրանք հասկացրել են, որ երբեք չեն ճանաչի Ղրիմի անեքսիան Ռուսաստանի կողմից, վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունները գնահատել են որպես քվեարկություն՝ հանուն Ուկրիանայի միասնականության, և Ռուսաստանին կոչ են արել կառուցողական երկխոսություն սկսել նորընտիր նախագահի հետ»,- տեղեկացրել է Լունգեսկուն: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Իսպանիա. Միապետությունը՝ հարցականի տակ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի դատախազություն. Ղրիմի «հանձնման» հարցում կասկածվում են նախկին իշխանությունները’