‘ՆԱՏՕ-ն հակահրթիռային համակարգեր կունենա Թուրքիայի տարածքում’

849

Նոյեմբերի  20-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրները բավարարել են թուրք-սիրիական սահմանի մերձակայքում հակահրթիռային Patriot գերժամանակակից համակարգեր տեղադրելու մասին Անկարայի միջնորդությունը, հայտնում է Reuters գործակալությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ համակարգը կիրառվելու է միմիայն  Թուրքիայի տարածքը Սիրիայի կողմից սխալ ուղղությամբ արձակված հրթիռներից պաշտպանելու նպատակով՝ հավաստիացնելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում անթռիչք գոտի հաստատել Սիրիայի երկնքում:

Նախորդ հոդվածը‘Թալանել են Գերմանիայի ֆինանսների նախարարին’
Հաջորդ հոդվածը‘Լ.Զուրաբյան. Եթե կա համախմբման շանս, ապա ինչո՞ւ պետք է հրաժարվենք ‘