‘ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել ‘

883

Հյուսիսատլանտյան դաշինքը մտահոգված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ԶՈՒ ռազմական ուղղաթիռի խոցման առնչությամբ: Facebook-ի իր էջում այդ մասին գրել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«Անկախ միջադեպի հանգամանքներից` կողմերը պետք է զսպվածություն դրսևորեն և ձգտեն հասնել հակամարտության դիվանագիտական կարգավորման», — գրել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ տարածքով արգելվում է ռազմաօդային թռիչքները հենց Ադրբեջանի զինուժի համար. Դավիթ Բաբայան ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետդեպը դատապարտել է ուղղաթիռի խոցման փաստը’