‘ՆԱՏՕ-ն մտահոգ է Սաֆարովին ազատ արձակելու Ադրբեջանի որոշմամբ. Ռասմուսեն’

1214

ՆԱՏՕ-ն մտահոգ է վերջին իրադարձությունների` Սաֆարովին ազատ արձակելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ: Այս մասին հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը սեպտեմբերի 6-ին ԵՊՀ ուսանողների եւ դասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում: «Այն, ինչ կատարվեց 2004-ին, հանցագործություն էր, որը չպետք է դափնիներ ստանար: Այս քայլերը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա` շեշտելով, որ այդ զարհուրելի արարք իրականացնողը չպետք է խրախուսվի:

Նա նշեց, որ ոչ ՆԱՏՕ-ն, ոչ էլ Հունգարիան պատասխանատու չեն դրա համար, քանի որ հանցագործությունն արվել է մի մարդու կողմից, ով տարվել է դատարան, հանացագործության համար դատապարտվել է: Փոխանցումը եւս տեղի է ունեցել միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: «Ես լավ եմ հասկանում Ձեր զգացողությունները. ես համապատասխան ուղերձ կտանեմ ինձ հետ Ադրբեջան»,- ասաց նա: Անդրես Ֆոգ Ռասմուսենը շեշտեց նաև, որ «դեպի հակամարտություն վերադարձ չկա»:

Տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում կունենա Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Նախորդ հոդվածը‘Պուտինը` ալֆա որձ’
Հաջորդ հոդվածը‘Բարաք Օբաման առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու’