‘ՆԱՏՕ-ն Ուկրաինայի սահմանների մոտ է ուղարկում AWACS օդանավեր’

1202

ՆԱՏՕ-ի հետախույզ-ինքնաթիռները կսկսեն վերահսկել Ուկրաինայի իրավիճակը Լեհաստանի և Ռումինիայի տարածքներից: Այդ որոշումն ընդունվել է երկուշաբթի, հայտարարել է դաշինքի մամլո քարտուղարը: «AWACS օդանավերի բոլոր հետախուզական թռիչքները կիրականացվեն դաշնակիցների օդային տարածքում», հաղորդել է նա:

ՆԱՏՕ-ի պնդմամբ՝ AWACS օդանավերն «ընդլայնում են դաշինքի տեղեկացվածությունն իրադրության մասին»:

Մարտի 16-ին Ղրիմում, որը, փաստացիորեն, ամբողջությամբ գտնվում է ռուսաստանյան ռազմական ուժերի վերահսկողության ներքո, տեղի կունենա հանրաքվե՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ: Ուկրաինան և Արևմուտքն այդ հանրաքվեն անօրինական են համարում:

Երկուշաբթի հայտնի է դարձել, որ ռուսաստանցի զինվորականները և տեղի ինքնապաշտպանական ուժերը գրավել են Սիմֆերոպոլի ռազմական հոսպիտալը: Բուժհիմնարկի պետի խոսքով՝ հիվանդանոցում գտնվող բոլոր մարդկանց , այդ թվում՝ ծանր հիվանդներին, քշել են ավտոբուսները, որտեղ նրանց պահել են կես ժամ:  Интерфакс-Украина գործակալության հաղորդման համաձայն՝ հարձակվողները նաև հավաքել են ընդունարանի ողջ անձնակազմին՝ իբր հոսպիտալի նոր ղեկավարությանը ներկայացնելու համար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Իսակովի պողոտայում բախվել են չորս մեքենաներ’
Հաջորդ հոդվածը‘Մայդանն՝ այսօր (մեծ ֆոտոշարք)’