ՆԱՏՕ-ն պնդում է՝ դաշնակիցները «միջուկային հովանոցի» կարիք ունեն

250

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և ԿԺԴՀ-ի գործողությունների ֆոնին ամերիկյան լայնածավալ զսպման  միջոցները «կարևոր խնդիր են կատարում»՝ ի շահ Վաշինգտոնի դաշնակիցների։

Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի՝ ելույթ ունենալով Սեուլում։

Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով, որը մեջբերում է Yonhap գործակալությունը, «քանի դեռ գոյություն ունի միջուկային զենքը, մանավանդ՝ քանի դեռ Ռուսաստանում բռնապետական ուժերը տիրապետում են դրան և ինտենսիվորեն ներդրումներ են անում դրա մոբիլիզացման հարցում, քանի դեռ մենք տեսնում ենք՝ ինչ է անում Չինաստանը՝ մեծացնելով սպառազինության քանակը, և թե ինչ է անում Հյուսիսային Կորեան, նման պայմաններում միջուկային զսպմանը չափազան կարևոր դեր է հատկացվում»։

Սթոլթենբերգը պնդում է, որ աշխարհը մեծ վտանգի տակ կհայտնվի, եթե ՆԱՏՕ-ի երկրները, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ֆրանսիան, հրաժարվեն միջուկային զենքից։

«Կարծում եմ՝ պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ի միջոցներով ընդլայնված զսպումը պատսպարում է ՆԱՏՕ-ի երկրներին և նրա որոշ գործընկերների, ինչպիսին է Կորեայի Հանրապետությունը, որոնք սեփական միջուկային զենքը չունեն։ Դա թույլ է տալիս կասեցնել դրա տարածումը»,- ասել է Սթոլթենբերգը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՋոնսոնը պատմել է «հատուկ գործողությունից» առաջ Պուտինի հետ իր խոսակցության մասին
Հաջորդ հոդվածըՏոկիոն հերքել է վարչապետի որդու կողմից ծառայողական դիրքը չարաշահելու վերաբերյալ լուրը