‘ՆԱՏՕ-ն, ՊՆ-ն եւ կնոջ դերի բարձրացումը հայոց բանակում’

990

Ամենամյա այցով Երևանում է գտնվում ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) իրականացման առաջընթացը գնահատող ՆԱՏՕ-ի խումբը:

ՊՆ-ից հայտնում են, որ քննարկումների ժամանակ ուսումնասիրվել են ԱԳԳԾ և ՊՎԳ նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի պաշտպանական գերատեսչության կատարած աշխատանքները: «Հատկապես ուշադրություն է դարձվել ռազմակրթական ու անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների, փոխգործունակության ամրապնդման և միջազգային խաղաղապահության շրջանակների ընդլայնման, ինչպես նաև պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման և կանանց դերակատարման բարձրացման ուղղությամբ պաշտպանության նախարարության գործադրած ջանքերին»:

Նախորդ հոդվածը‘Forbes. Աշխարհի ամենահարուստների ցուցակում 5 հայ կա’
Հաջորդ հոդվածը‘Էդ քանդակը հուշարձան չէր. «Արձագանք» արձանի պղծման պաշտոնական արձագանքը’