‘ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է արել դուրս բերել իր ուժերն Ուկրաինայից’

1071

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը կրկին Ռուսաստանին կոչ է արել դուրս բերել իր զինվորականներին Ուկրաինայից:

Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն արդեն մի քանի ամիս է՝ հետևում է Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան զորքերի տեղաշարժին: ՆԱՏՕ-ի փորձագետները արձանագրել են Ուկրաինայի արևելքում ռուսաստանյան զինվորականների կողմից օգտագործվող տանկերի, հրետանու և ծանր սպառազինության թվաքանակի աճ: Այնուհանդերձ՝ նա հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի այն հայտարարությունը, թե Ուկրաինայի արևելքում 9 000 ռուսաստանցի զինվորական կա:

«Ռուսատանի ռազմական ներկայությունը… չի նպաստում բանակցություններին և հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի ղեկավարը՝ Ռուսաստանին կոչ անելով ամբոջությամբ կատարել սեպտեմբերին ստորագրված մինսկյան համաձայնագրերը:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Գյումրիում ստորագրահավաք սկսվել` Պերմյակովին հանձնելու պահանջով’
Հաջորդ հոդվածը‘Ալիև. Ադրբեջանը պաշտպանում է մարդու իրավունքները’