‘ՆԱՏՕ-ն քննադատել է Ռուսաստանի գործողությունները Աբխազիայում և Հարավային Օսեթիայում ‘

824

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը իր մտահոգությունն է հայտնել  Ռուսաստանի կողմից Վրաստանի վարչական շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի սահմանները ցանկապատելու և արգելապատնեշներ կանգնեցնելու կապակցությամբ և կոչ է արել ապամոնտաժել դրանք:

«Դա հակասում է Ռուսաստանի միջազգային պարտավորություններին և չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հոկտեմբերի 2-ին տարածված հայտարարության մեջ:

Ռասմուսենի հայտարարության մեջ նաև նշվում է, որ  այդ քայլերը «բացասական ազդեցություն են գործում իրավիճակի և Վրաստանի քաղաքացիների վրա, որոնք ապրում են այդ վարչական շրջանների երկու կողմերում»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ ինչպես հայտարարվել է ՆԱՏՕ-ի՝ Չիկագոյում անցկացված գագաթնաժողովում, ՆԱՏՕ-ն պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունն ու  տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում:

Ռասմուսենն իր հայտարարության մեջ նաև կոչ է արել անվավեր ճանաչել Աբխազիայի և Օսեթիայի ճանաչումը որպես անկախ երկրներ:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյանը Զարուհի Փոստանջյանի մասին. Ես միշտ իմ ձայնը զիջել եմ նրան ‘
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյանը հանդիպել է Մուլժնիեկսին’