ՆԱՏՕ-ում հնարավոր են համարում բանակցությունները

334

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հնարավոր են համարում խաղաղ բանակցությունները Ուկրաինայի շուրջ, եթե Կիևը ետ վերցնի Խերսոնը, գրում է իտալական La Repubblica թերթը։

Խերսոնի համար ճակատամարտը ոչ միայն ռազմավարական, այլև դիվանագիտական նշանակություն ունի, դրա վերաբերյալ տվյալները հրապարակվում են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի վերլուծական նյութերում, գրում է լրատվամիջոցը։

Հենց դրա պատճառով էլ, նշում է հրապարակման հեղինակը, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հաստատել են անօդաչուների դեմ ՀՕՊ նշանակության հրթիռների մատակարարումը Կիևին։ Խերսոնը վերադարձնելը, շեշտվում է հրապարակման մեջ, կարող է փոխել հակամարտության ընթացքը։

Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել, ինչը ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ պատասխանին կարժանանա։ Բացի դրանից, ՌԴ-ի պարտությունը Խերսոնում կնպաստի Չինաստանի ազդեցության մեծացմանը Ռուսաստանի վրա կամ նույնիսկ ՉԺՀ-ի լիակատար վերահսկողության հաստատմանը ՌԴ-ի նկատմամբ, ընդգծել է պարբերականը։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել է, որ արևմտյան քաղաքական գործիչները քննարկում են Կիևի և Մոսկվայի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի պայմանները։

Փոխանցում է gazeta.ru-ն։

Նախորդ հոդվածըTwitter-ը կարգելափակի ուրիշ մարդու անվամբ ներկայացող օգտատերերին
Հաջորդ հոդվածըՖինլանդիան մտադիր չէ միջուկային զենք տեղադրել իր տարածքում