‘ՆԱՏՕ. Ռուսաստանը պետք է ազատ արձակի ուկրաինացի նավաստիներին և «հեռանա Ղրիմից»’

1256

ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նախագահ Սթյուարտ Փիչի՝ չորեքշաբթի տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը պետք է ազատ արձակի ուկրաինացի նավաստիներին և «հեռանա Ղրիմից»:

«Ռուսաստանը պետք է անհապաղ ազատ արձակի անցյալ տարվա նոյեմբերին Ազովի ծովում ձերբակալված ուկրաինացի նավաստիներին:

ՆԱՏՕ-ն երբեք չի ճանաչել և չի ճանաչի Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի անեքսիան: Մենք շարունակում ենք Ռուսաստանին կոչ անել հեռանալ Ղրիմից»,- ասվում է հայտարարության մեջ:

Փոխանցում է tass.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘ՍԴ. Դիմումը մուտքագրվել մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին’
Հաջորդ հոդվածը‘Զինծառայողների աշխատավարձը կբարձրանա. ՀԺ’