Նարեկ Հախնազարյանը Սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնի իրեն նվիրված կոնցերտը

34582

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտի հայաստանյան պրեմիերան: Որպես մենակատար հանդես կգա Նարեկ Հախնազարյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցի նվագախմբի լրատվական բաժնից, Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտի համաշխարհային պրեմիերան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել է 2018 թվականին Գերմանիայում՝ Էլբֆիլհարմոնիայում։ Կոնցերտն Էլբֆիլհարմոնիայում ընդունվել է մեծ հաջողությամբ։

Կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը նշել է, որ Սիմֆոնիկ նվագախումբը մշտապես ներկայացնում է ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ «Մեր համագործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ շատ ներդաշնակ է։ Այն ամբողջովին ըմբռնում է իմ գեղագիտական պատկերացումները, ինչը շատ կարևոր է։ Նվագախումբը միշտ պատրաստակամությամբ է անդրադառնում իմ ստեղծագործություններին»,- ասել է Հայրապետյանը։

Նախորդ հոդվածըՍերգեյ Լավրովը Ֆիլիպպո Գրանդիի հետ քննարկել է տեղահանված անձանց ԼՂ վերադարձնելու հարցը
Հաջորդ հոդվածըԱրցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք