‘Նարեկ Հովակիմյան. Հայրենիքը սիրելը դժվար ու պատասխանատու բան ա, ոչ թե պոպուլիզմ’

15630

Քաղաքացի Նարեկ Հովակիմյանը Ֆեյսբուքում գրում է.

Դժվար ա Հայ լինելը, ահավոր դժվար ու ցավոտ։ Բթացնող ցավը էնքան ա ճզմել մեզ, որ անունը դրել ենք հպարտություն ու հպարտանում ենք։ Հպարտանում ենք անցյալով, բռնաբարում ներկան ու թքում ապագայի վրա։ 
Չէ, չէ, խրամատ խի՞ փորենք, մենք երկիրը պահող տղերք ենք, լապատկա բռնող չենք, մենք պտի կռվենք, մենք պտի մեռնենք, որ հերոսանանք ու հպարտանանք, այնինչ կարանք հերոս լինենք առանց զոհվելու, կարանք կռվենք, բայց բանը զենքին չհասցնենք, քանզի, պարոնայք պարմանուհիներ, ուզում եք ընդունեք, ուզում եք՝ ոչ, պատերազմը արդեն նշանակում ա, որ մի տեղ արդեն ուժեղ պարտվել ենք, որ բանը տանկերին ա հասել… Դրա համար շատ բան պետք չի, ուղղակի «խրամատ փորելու» ժամանակ պետք ա, «խրամատ փորես»… Ինչ ա, գաղտնիք ա՞։ Զենքով կա՞րող ա չենք հաղթել, էն էլ ոնց ենք հաղթել, ուղղակի դրանից հետո շարունակ, «խրամատ փորելու» փոխարեն, եղածների մեջ հնարավորինս արտաթորել ենք։ 21-րդ դարում «բահի ու խրամատի» կարևորությանը քմծիծաղով մոտեցողները ուղղակի «կապիկներ» են…. Ճիշտ ժամանակին «փորված խրամատը» ամենակարճ ու հաջողակ ճանապարհն ա խուսափելու գալիք «գերեզմանափոսերից» …

Դժվար ա Հայ լինելը, ահավոր դժվար ու ցավոտ։ Բթացնող ցավը էնքան ա ճզմել մեզ, որ անունը դրել ենք հպարտություն ու հպարտանում ենք։ Սիրում եմ հայ լինել, բայց Հայրենիքը սիրելը դժվար ու պատասխանատու բան ա, ոչ թե պոպուլիզմ…

Հ.Գ. Էս ստատուսը գրեցի, քանզի, ընկերներիցս մեկը, պարզվում ա, առանց մեկին զգուշացնելու, շատ կարևոր ու բարձր պաշտոնը թողած` 20 օրից ավելի հանգիստ գնացել էր շատ տաք կետ, ու հանգիստ բահով «խրամատ էր փորում», ապա իրականացնում մարտական հերթափոխություն… Շատերը հենա գիտեն՝ հերթական գործուղման ա եղել։ Լուռ ու առանց սելֆիյակամուֆլյաժանախապայմանի գնացել ա դիրքեր` չմոռանալով, իհարկե, անդադար «հաճոյախոսություններ» անել դեպի Արցախ տանող ճանապարհի անտանելի փոսերի պատասխանատուների տնային տնտեսուհի մայրերին ու կանանց :)))))

 

Նախորդ հոդվածը‘Մարկեսի աճյունը վերահուղարկավորել են Կոլումբիայում’
Հաջորդ հոդվածը‘Գորբաչով. Ես ոչ գնացել եմ, ոչ էլ կգնամ Ուկրաինա’