‘Նարեկ Սարգսյանը հարկատուների վրա թանկ է նստում. «Ժողովուրդ»’

1228

ՀՀ կառավարության վաղվա նիստում կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմի՝ 2014-ի պահպանման ծախսերի ֆինանսական ապահովման նպատակով հատկացվելու է ավելի քան 117 մլն դրամ (մոտ 285 հազար ԱՄՆ դոլար): Գրում է «Ժողովուրդ»-ը:

Հաշվարկները կատարվել են հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2014-ի հունվարի 30-ի որոշմամբ հաստատված կոմիտեի աշխատողների թվաքանակը (ընդամենը` 42 միավոր): Միաժամանակ, աշխատանքի վարձատրության համար միջոցները նախատեսվել են 10 ամսվա համար, բացառությամբ` կոմիտեի նախագահի եւ նախագահի առաջին տեղակալի: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կլուծվի «ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի պահպանման ծախսերի ֆինանսական ապահովման հարցը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեր կողմից հիշեցնենք, որ ճարտարապետության պետական կոմիտեի նախագահն է Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ տխրահռչակ Նարեկ Սարգսյանը և ըստ ըության՝ ճարտարապետության պետական կոմիտեն ստեղծվել է Սարգսյանին պաշտոնով ապահովելու համար: 

Նախորդ հոդվածը‘Հանրայինում կրկին կրճատումներ են սկսվել. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Բուռնաշը համարյա բան չի վերցրել, միայն «Հրազդան» մարզադաշտը. «ՉԻ»’