Նարենդրա Մոդի․ Միջազգային հանրությունն ընդունակ չէ կանխելու հակամարտությունները

290

Միջազգային հանրությանը չի հաջողվում կատարել իր երկու կարևորագույն խնդիրները՝  կանխել հակամարտությունները և զարգացնել համագործակցությունը, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ դիմելով «Մեծ քսանյակի» ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասնակիցներին, հաղորդել է AP-ն։

«Անցած երկու տարիների փորձը՝ իրենց ֆինանսական ճգնաժամերով, համավարակով, ահաբեկությամբ և պատերազմներով, հստակ ցույց է տալիս, որ աշխարհի ղեկավարները  չեն կարողացել գլուխ հանել այդ երկու խնդիրների հարցում»,- ասել է Մոդին։

Միջազգային խնդիրների հարցում բազմակողմանի մոտեցումը ճգնաժամ է ապրում, նշել է Հնդկաստանի վարչապետը և գագաթնաժողովի մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարներին կոչ է արել թույլ չտալ, որ լարվածությունը խանգարի համաձայնության գալ պարենային և էներգետիկ անվտանգության, կլիմայի փոփոխությունների և վարկային ճգնաժամի կարգավորման ոլորտներում։

«Այսօր ամենալուրջ խնդիրներն են՝ կլիմայական փոփոխությունները, ահաբեկությունը, համավարակը, և դրանք կարելի է լուծել՝ չպայքարելով միմյանց դեմ, այլ գործելով միասնաբար»,- նշել է Մոդին։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՀունաստան․ Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները
Հաջորդ հոդվածըԱյլ բան չէինք սպասում. ՉԻ