‘Նացիստ Պրիբկեին ի վերջո հուղարկավորել են մի լքված գերեզմանոցում’

774

Նացիստական հանցագործ Էրիխ Պրիբկեի մարմինը, ում Հռոմում հուղարկավորելու առաջին փորձը սկանդալի առիթ էր դարձել,  վերջապես  հանգրվան է գտել. նրան գաղտնի հողին են հանձնել իտալական բանտերից մեկի լքված գերեզմանատանը, այսօր հաղորդել է La Repubblica թերթը: Գերեզմանին ընդամենը փայտե խաչ է դրվել՝ անանուն և առանց մահվան ամսաթվի, որպեսզի այն նեոնացիստների ուխտատեղի չդառնա, նշում է պարբերականը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Պրիբկեն եղել էր SS-ի սպա և մասնակցել 335 իտալացիների մահապատժին: Նա մահացել էր հոկտեմբերի 11-ին, 100 տարեկանում: Իտալիայի մայրաքաղաքի իշխանությունները կտրականապես հրաժարվել էին նացիստական հանցագործին հուղարկավորել քաղաքի տարածքում: Նույն  կերպ էին վարվել նաև Արգենտինայի (որտեղ հուղարկավորված է Պրիբկեի կինը) և Գերմանիայի իշխանությունները:

Պրիբկեի հարազատների և «երկրպագուների» փորձերը՝ Հռոմի մերձակա Ալբանո քաղաքում պատարագ մատուցել հանգուցյալի համար՝ վերածվել էին բացահայտ ընդհարումների տեղացիների և այնտեղ ժամանած նեոնացիստների միջև: Զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ոստիկանությունը արցունքաբեր գազ էր կիրառել: Դրանից հետո որոշվել էր նացիստին հողին հանձնել լքված մի գերեզմանոցում և գաղտնի պահել թաղման տեղը, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Սիրիացի ապստամբներին հաջողվել է գրավե՞լ Հոմսում գտնվող զինապահեստը’
Հաջորդ հոդվածը‘Կիևում ցույց են անում եվրաինտեգրացիայի հազարավոր կողմնակիցներ’