‘Նա լրիվ այլ խնդիր է լուծում, որը բոլորի համար պարզ կլինի ապրիլի 9-ից հետո ‘

1429

Քաղաքացի Վազգեն Պապոյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. «Ես մի անգամ քոմենտներում նշել եմ ու հիմա էլ եմ պնդում, կես միլիոնից ավելի ձայները խուճապի մեջ են գցել, թե Սերժիկին, և թե շատ ավելի մեծ չափով Րաֆֆիին: Վերջինս, դատելով նրա պահվածքից ու գործողություններից, բոլորովին նպատակ չունի գործը հասցնել հաղթանակի: Այլ զբաղված է բոլորովին այլ խնդիր լուծելով և ստում է, երբ հայտարարում է, որ իրեն հետաքրքրում է ժողովրդի հաղթանակն ու օրինականության հաստատումը: Այլապես այդպիսի Բ26-ի տիպի հայտարարություններ չի անի մարտի 1-ի վերաբերյալ: Եթե հիշում եք, ժամանակին Գեղամյանի մասին 1990թ կայարանում տեղի ունեցած իրադարձությունների մասով տեսանյութ էին պտտում, թե ինչպիսի հերոս է նա, այն դեպքում, երբ իրականում այդ դեպքերն ավելի չբարդացան միայն «Ղարաբաղ» կոմիտեյի ջանքերով:
Ինչու եմ ես գնալով ավելի ու ավելի համոզվում, որ Րաֆֆիին հաղթանակ առհասարակ պետք չի ու նա շարժվում է միայն սեփական, ինչ-որ տեղ նաև փառասիրական նկրտումները հագուրդ տալու ճանապարհով: Այն, որ նա կես միլիոնից ավելի ձայներ է հավաքել, անվիճելի փաստ է և թե ինչ գործոններ են դրա վրա ազդել, բացարձակ որևէ կարևորություն չունի: 
Բայց ինչպես է նա օգտագործում այդ կապիտալը: Առաջին հերթին նա փաստորեն մերժում է վերջին 5 տարիներին փաստացի ժողովրդին ակտիվ պահած ու ռեժիմին ահռելի զիջումներ պարտադրած ուժի առաջարկած օգնությունն իր անգործությամբ ու Բ26-ի պրոպագանդիստական ստերի իր և իր կողմնակիցների կողմից տարածմամբ՝ երևի հույս ունենալով, որ էլեկտրոնային լրատվամիջոցների մոնոպոլիայի պայմաններում, երբ իրեն ներկայացնում էին որպես շատ պուպուշ ու ազնիվ, իսկ ռեժիմի համար իսկապես վտանգ ներկայացնող ուժին սևացնում էին ամեն կերպ, կանցնի հալած յուղի պես: Փաստացի մերժելով ռեժիմի կործանման համար պայքարող միակ ուժին ու անընդհատ իր քննադատությունների սլաքն ուղղակի ու անուղղակի ուղղելով այդ ուժի դեմ` նա լրիվ այլ խնդիր է լուծում, որը բոլորի համար պարզ կլինի ապրիլի 9-ից հետո: 
Հացադուլը ռեժիմի վրա որևէ ազդեցություն չի ունենալու և ամենաշատը դա գիտակվում է հենց ինքը, հացադուլավորը:
Տա աստված, որ ես սխալ դուրս գամ, բայց իրադարձությունների ընթացքն ու պարզ տրամաբանությունն ինձ այլ բան չեն հուշում»:

 

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել Թեյմուրազյան. Անհավատալի է թվում, որ Հայաստանում նման մակարդակի Գերագույն Խորհուրդ է եղել (Տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» վերադարձավ’