‘Նա ոտքով հարվածեց ինձ, ես էլ աթոռով հարվածեցի գլխին. Շանթ Հարությունյանի որդին պատմել է դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին’

1919

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը ֆեյսբուքում գրառում է կատարել, որտեղ պատմել է իր և ռազմագիտության դասատուի՝ մայոր Գրիգորյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին, որի ժամանակ մայորը մոտեցել է Շահենին, ուժեղ հարված հասցրել դոշին: Ի պատասխան Շահենը ոտքով հարվածել է նրան: Նա նույնպես ոտքով հարվածել է Շահենին, վերջինս էլ աթոռով հարվածել է մայորի գլխին: «Եթե չհարվածեի սպանելու էր ինձ»,-իր արարքը բացատրում է Շահենը: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.

«Այսօր օրս սկսվեց լավ, ամեն ինչ նորմալ էր ընթանում: Դպրոցում արտասանեցի հորս նվիրված բանաստեղծությունը, արժանացա գովեստի ուսուցիչների կողմից: Շատ ուրախ էի, որ ուսուցիչները ջերմ խոսքեր ասեցին ինձ: Ինձ թվում էր, որ իմ ամենաերջանիկ օրերից է:Բայց դասերի վերջում դպրոցի Մայոր Գրիգորյանի կողմից, ռազմագիտության առարկայի ժամանակ ենթարկվեցի ծեծի: Պատմեմ թե ինչպես է պատմությունը սկսվել:

Երկու շաբաթ առաջ, դասի ժամանակ, մայորը սկսեց անձնական վիրավորանքներ հասցնել ինձ: Ես պատասխանեցի շատ քաղաքակիրթ ձևով: Իսկ հետո խոսակցությունը հասավ Հայաստանի անկախությանը: Նա փորձում էր համոզել մեզ, որ մենք երբեք անկախ չենք եղել, չենք, ու չենք լինի, և լավ է որ այդպես է, քանի որ առանց Ռուսաստանի կյանք չենք կարող ունենալ, որ մեր ֆիդայինները, որ զոհվել են ապարդյուն է եղել, որ ռուսը մեր «պապան» է, մենք ստրուկ ենք, առանց Ռուսաստանի Հայաստան գոյություն ունենալ չի կարող: Ես իր ասածը առառկեցի: Նա ասեց որ հոգեկան խանգարումներ ունեմ, քանի որ կարծում եմ Հայստանը պետք անկախ լինի, և Ռուսաստանի լծի տակ չլինելով Հայաստանն ավելի լավ կլինի: Նա ինձ ասեց դու հիվանդ ես, ես քո հետ խոսելու բան չունեմ, իսկ ես ասեցի ավելի լավ է հիվանդ լինեմ, քան ձեր նման ստրուկ: Ասեցի ու հեռացա: Հաջորդ դասին՝ այսօր, հիմնը երգելու ժամանակ, բոլոր աշակերտները ծիծաղում էին, այդ թվում և ես: Ես էլ ունեմ զգացմունքներ, և ստացվեց որ չկարողացա տիրապետել և սկսեցի ծիծաղել: Մայորը ամենավերջին վիրավորանքները հասցրեց ինձ, ասելով որ ես ոչխար եմ, անարժան եմ և սրիկա, սպառնաց որ ոտքի տակ կառնի ինձ հիմնի ժամանակ ծիծաղելու համար, բայց ես չպատասխանեցի, մտածելով, որ սխալ եմ, չի կարելի հիմնի ժամանակ ծիծաղել: Անցավ: Մի քանի րոպե հետո կրկին վիրավորանքներ իմ հասցեին: Ես խնդրեցի չվիրավորել: Ասեց հիմա տանեմ սենյակում քեզ ծեծեմ թե գնանք տնօրենի մոտ: Ասեցի չէք կարա ծեծեք ինձ, ասեց գնում ենք տնօրենի մոտ: Ու գնացինք: Տնօրենը ժողովի էր, պետք է դասի վերջում գնաինք: Վերադարձանք դասարան: Կրկին վիրավորանքներ իմ հասցեին: Խնդրեցի, այնուհետև պահանջեցի, որ չվիրավորի: Երդվեցի, եթե արժանապատվությանս մեկ անգամ էլ կպնի, ես կխփեմ իրեն: Ու ինքը այդ իմանալով հանդերձ վիրավորեց ինձ: Մոտեցա, որ խփեմ հասկացա, որ չի կարելի խփել, փոխարենը ասեցի, որ էշի պես չի լսում ինձ: Մոտեցավ, ուժեղ հարված հասցրեց դոշիս: Ես ոտքով հարվածեցի նրան: Նա նույնպես ոտքով հարվածեց ինձ, ես էլ աթոռով հարվածեցի գլխին: Եթե չհարվածեի սպանելու էր ինձ: Հարվածեցի ու դուրս եկա դասարանից: Բոլոր աշակերտները շոկի մեջ էին: Իսկ հետո ասեցին ինձ, որ իմ դուրս գալուց հետո մայորը փորձել է վարկաբեկել ինձ, ասելով, որ ես հակահայկական ոգի եմ սերմանում: Վերադարձա տուն:

Հ.Գ. Այս գրառումը վաղը առավոտյան հանձնելու եմ տնօրենին»:

Նախորդ հոդվածը‘Ոսկե զուգարանակոնք՝ Լենինի փոխարեն’
Հաջորդ հոդվածը‘Ռոուհանի. Իրանի համալսարանները պետք է քաղաքական մտածողություն ձևավորեն ‘