‘ՆԳ նախարար. Իրավապահներն ուժ չեն կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ’

834

Կիևի Անկախության Մայդանում և Եվրոպական հրապարակում տեղակայված վրանային ավանները ևս մի գիշեր անցկացրին: Առավոտից Կիևում բավական ցուրտ, բայց չոր եղանակ է: Ցուցարարներից ոմանք տաքանում են ստորգետնյա անցումներում կամ տակառների մեջ վառած  խարույկների շուրջ:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն հավաստիացրել է, որ իրավապահ մարմինները ուժ չեն կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ և կարգուկանոնի կոչ է արել ակտիվիստներին: «Ես միլիցիոներներին և «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցներին հանձնարարել եմ չտրվել սադրանքների, զուսպ լինել: Բացառություն կարող են լինել միայն այն դեպքերը, երբ նրանց վրա են հարձակվել, և նրանք ստիպված են եղել հատուկ միջոցներ կիրառել,- ասել է ՆԳ նախարարը և հավելել:- Մենք ուժ չենք կիրառի խաղաղ ցուցարարների հանդեպ, ովքեր օրենք չեն խախտել, այլ դուրս են եկել՝ իրենց տեսակետն արտահայտելու», փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. «Կուտակային կենսաթոշակների դեմ պայքարողները հըլը թող իրենց անունը գրել սովորեն»’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիները Մանվել Բադեյանից պահանջում են ներողություն հայցել’