‘Նեապոլի դատախազությունը գործ է հարուցել Բեռլուսկոնիի դեմ’

747

Նեապոլի դատախազությունը նոր գործ է հարուցել ընդդեմ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի, որը կասկածվում է կոռուպցիայի և քաղաքական կուսակցությունների ապօրինի ֆինանսավորման մեջ, այսօր փոխանցել է Ansa լրատվական գործակալությունը: Լրագրողների տվյալներով՝  Բեռլուսկոնին 3 միլիոն եվրո է փոխանցել հայտնի սենատոր Սերջո Դե Գրեգորիոյին: Սույն քաղաքական գործիչը 2006 թ. իտալական խորհրդարանի սենատ էր անցել «Արժեքների Իտալիա» կուսակցությունների դաշինքի ցուցակով, որը գլխավորում էր Բեռլուսկոնիի գլխավոր քաղաքական հակառակորդներից մեկը՝ Անտոնիո Դի Պյետրոն: Այնուհետև Դե Գրեգորիոն կտրուկ փոխել էր իր քաղաքական նախասիրությունները և Բեռլուսկոնիի զինակիցների հետ դաշն էր կնքել, ինչն էլ նպաստել էր, որպեսզի Ռոմանո Պրոդիի ձախ կենտրոնամետ կառավարությունը կորցնի մեծամասնությունը սենատում և 2008 թ.հունվարին հրաժարական տա: Ավելի վաղ Դե Գրեգորիի դեմ մի քանի քրեական գործեր էին հարուցվել՝ կոռուպցիայի և մաֆիոզ գործունեությանը նպաստելու մեղադրանքներով: 2012 թ. սենատը հրաժարվեց նրան զրկել խորհրդարանական անձեռնմխելիությունից և տնային կալանքի ենթարկելուց, ինչպես պահանջում էր դատախազությունը:

Ներկա պահին Իտալիայում Բեռլուսկոնիի դեմ մի քանի դատական գործընթացներ են ընթանում, որոնք կասեցվել էին ընտրարշավի ընթացքում, հաղորդում է  РИА Новости –ն:

Նախորդ հոդվածը‘Ալեքսանդր Բուբնով. Յուրա Մովսիսյանի մասով հարցեր չկան’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանական քննարկումների հարցով հանդիպել է Գագիկ Ծառուկյանին’