‘Նեապոլում փլվել է հինգհարկանի շենք, փլատակների տակ մարդիկ կան’

2658

Նեապոլից ոչ հեռու գտնվող Տոռռե-Անունցիատա քաղաքում ուրբաթ առավոտյան փլվել է հինգհարկանի շենքի մի մասը: Փրկարարների խոսքով՝ անհայտ է շենքում բնակվող առնվազն երկու ընտանիքի ճակատագիրը: ԶԼՄ-ների տվյալներով՝ փլատակների տակ, հնարավոր է, մնացած լինի չորսից ութ մարդ:

Թե ինչն է եղել փլուզման պատճառը՝ առայժմ պարզ չէ: Հայտնի է միայն, որ շենքում նորոգման աշխատանքներ են ընթացել:
Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել են Amnesty International-ի 12 ակտիվիստներ’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Երբեք քաղաքացիական բնակչությանը եւ օբյեկտները չենք թիրախավորել. Տեսանյութ’