Մեկնաբանել է «ֆիլտրացիոն ճամբարների» վերաբերյալ ԱՄՆ մեղադրանքները

315

Ուկրաինայում «ֆիլտրացիոն ճամբարներ» ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի հասցեին ԱՄՆ-ի մեղադրանքները չեն համապատասխանում փաստերին և վիճակագրությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է միջազգային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Մշտական ներկայացուցչի խոքով՝ «հատկապես ցինիկ են բանավեճը նախաձեռնողների փորձերը՝ իրավապաշտպանական շղարշի տակ միամիտ հանրությանը ստիպել հավատալու սոսկալի ճամբարների գոյությանը, որտեղ խոշտանգում են խաղաղ ուկրաինացի քաղաքացիներին՝ խաբեությամբ և բռնությամբ նրանց ստիպելով մեկնել Ռուսաստան։ Նման  զրպարտություններ տարածողները պարզապես  տեղյակ չեն փաստերին կամ հաշտ չեն առողջ բանականության հետ։ Դրա դեմ է նաև տարրական վիճակագրությունը, ընդ որում՝ միջազգային»,- ընդգծել է Նեբենզյան։

«Ռուսաստանի Դաշնությունը ուկրաինացի փախստականներին ընդունող խոշորագույն երկիր է։ Ուկրաինայից, ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից Ռուսաստան է ժամանել ավելի քան 3,7 մլն մարդ, որից 600 հազարը՝ երեխաներ։ Եթե այդ թվից հանենք ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի՝  ռուսաստանյան անձնագիր ունեցող քաղաքացիներին, ապա Ռուսաստան ժամանած Ուկրաինայի քաղաքացիների թիվը կազմում է, ՄԱԿ-ի փախստականների գործերով վարչության տվյալներով՝ 2,4 միլիոնից ավելի։ Եվ այդ մարդիկ պահվում են ոչ թե Գուանտանամոյի նման բանտերում, այլ ազատ և ինքնակամ ապրում են Ռուսաստանում։ Ոչ ոք նրանց չի խանգարում տեղափոխվել կամ մեկնել երկրից»,- հավելել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊատժամիջոցներ` ՌԴ իշխանության 606 ներկայացուցիչների դեմ
Հաջորդ հոդվածըԳրոսսին քննարկում է ԶԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հարցը