Նեբենզյա․ Լեհաստանը և Ուկրաինան փորձել են հակամարտություն սադրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև

344

Լեհաստանում հրթիռի պայթյունից հետո Վարշավայի և Կիևի հայտարարություններն այլ կերպ ընկալել հնարավոր չէ, քան ուղիղ հակամարտություն սադրելու փորձ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։

Այդ մասին չորեքշաբթի ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է միջազգային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Նեբենզյան հիշեցրել է, որ պայթյունից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրեց Ռուսաստանին։

 «Գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում՝ նման հայտարարություններ անում է այն մարդը, որը չէր կարող տեղեկացված չլինել, որ Լեհաստանի տարածքի վրա  հենց ուկրաինական ՀՕՊ-ի արձակած հրթիռներ են ընկել։ Իսկ դա նշանակում է, որ սա պարզապես կանխամտածված ապատեղեկատվություն չէ, այլ ՆԱՏՕ-ին ներքաշելու և մեր երկրի հետ ուղիղ բախման մղելու գիտակցված փորձ»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդենը վիճարկել է Զելենսկու հայտարարությունը, թե Լեհաստանում ընկած հրթիռն ուկրաինական չէ
Հաջորդ հոդվածըԴաշնային խորհրդում առաջարկում են սառեցնել ՌԴ-ն լքած գործարարների ակտիվները