Նեբենզյա․ Կիևը պետք է իրատեսական դիրք զբաղեցնի բանակցություններում

270

Ռուսաստանը կշարունակի Ուկրաինայի ռազմական կարողությունները սահմանափակող գործողությունները, քանի դեռ Կիևը իրատեսական դիրք չի զբաղեցրել բանակցություններում։

Չորեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նման հայտարարությամբ է հանդես եկել միջազգային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Ըստ Նեբենզյայի՝  ՌԴ ԶՈՒ-ն հարված է հասցնում «Ուկրաինայում ենթակառուցվածքային օբյեկտներին՝ ի պատասխան այդ երկիրը արևմտյան զենքով սպառազինելու և Կիևի անխելամիտ կոչերի՝ Ռուսաստանի դեմ ռազմական հաղթանակ տանելու մասին»։

«Ռուսաստանի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող ուկրաինական բանակի մարտունակությունը քայքայելը  հատուկ ռազմական գործողության նպատակներից մեկն է։ Եվ դա կիրականացվի ռազմական մեթոդներով, քանի դեռ Կիևի ռեժիմը իրատեսական դիրք չի զբաղեցրել, ինչը թույլ կտա բանակցությունների շրջանակներում քննարկելու և կարգավորելու այն հարցերը, որոնք մեզ դրդել են սկսել այս հատուկ ռազմական գործողությունը,- հայտարարել է Նեբենզյան ու հավելել։- Առայժմ այն, ինչ մենք լսում ենք  Ուկրաինայի նախագահ պարոն Զելենսկուց և նրա զինակիցներից, ամենևին էլ խաղաղությանը պատրաստ լինելը չէ, այլ ընդամենը անմիտ սպառնալիքների և վերջնագրերի լեզուն։ Արևմտյան համակարգողներն ընդամենը խրախուսում են այդ անպատասխանատու պահվածքը, որովհետև նրանց համար շահավետ է պատերազմն Ուկրաինայի տարածքում՝ մինչև վերջին ուկրաինացին, ինչը նրանց ռազմարդյունաբերական համալիրներին թույլ է տալիս նշանակալի շահույթներ ստանալ, ինչպես նաև փորձարկել ՆԱՏՕ-ի զենքը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄագնուս Կարլսենը բացառիկ ցուցանիշով դարձավ Champions Chess Tour Finals-ի հաղթող
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ում խենթություն են համարում ԶԱԷԿ-ի գնդակոծումը